Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսպես որ գնա, վարժարանից կմնա միայն Աղաջանյանը

Այսպես որ գնա, վարժարանից  կմնա միայն Աղաջանյանը
08.09.2017 | 00:47

Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի սաների և նրանց ծնողների համբերության բաժակը վերջնականապես լցվել է: Վերջիններիս փոխանցմամբ` պատճառը կրթական հաստատության տնօրեն Սամվել Աղաջանյանի պահվածքն է. նրա անհանդուրժող, կոպիտ վարվեցողությունը ոչ միայն վանում է աշակերտներին, այլև մեծացնում է հիասթափությունը վարժարանի հանդեպ:


Ծնողները նշում են, որ Աղաջանյանը շատ հաճախ անբարյացակամ վերաբերմունք է դրսևորում վարժարանում սովորողների հանդեպ, կոպտում, վիրավորում է նրանց, ավելին, շատերը թողնում հեռանում են: Ծնողները տարակուսած են` Սամվել Աղաջանյանը ցանկանում է, որ իր ղեկավարած կառույցում սովորողների թիվը մեծանա՞, թե՞ բոլորը հիասթափվեն ու հեռանան: Ի դեպ, դժգոհում են նաև վարժարանի աշխատակիցները, որոնք ևս «կարոտ» են նորմալ վերաբերմունքի:
«Իրատեսը» պատրաստ է լսելու նաև վարժարանի տնօրենի տեսակետը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ